AM
10 Հուլիս 2018 - 08:18 AMT

Գործադիրը մտադիր է սեպտեմբերին Հարկային նոր օրենսգրքի նածագիծ ներկայացնել ԱԺ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 10-ի նիստում հայտարարել է, որ սեպտեմբերին պետք է Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթ ներկայացնել Ազգային ժողով:

Նա ասել է, որ եկել են եզրահանգման՝ օրենսգրքում պետք է ոչ թե առանձին, հատվածական փոփոխություններ անել, այլ լուրջ հետազոտությունների և համապարփակ աշխատանքների արդյուքնում ամբողջական փաթեթ մշակել:

Փաշինյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին ինտենսիվացնել Հարկային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքները, քանի որ գործարարներն անհամբերությամբ սպասում են այդ փոփոխություններին:

Հարկային գործող օրենսգիքրն ուժի մեջ էր մտել 2018 թվականի հունվարի 1-ից: