Ամուլսարի հանքավայրից դուրս բերվող շինարարական տեխնիկան պատկանում է կապալառու ընկերությանը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի գծով տնօրեն Աննա Սաղաբալյանը:
Ըստ նրա, խոսքն ընդամենը մի քանի միավոր շինտեխնիկայի մասին է, որը կապալառու ընկերությունը հեռացնում է հանքավայրից՝ հաշվի առնելով, որ այն ժամանակավորապես պարապուրդի է մատնված:
Ավելի վաղ, սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է շինտեխնիկան հեռացվում Ամուլսարից:
Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:





