AM
13 Հուլիս 2018 - 11:34 AMT

Փաշինյանը ԵՄ-ին․ Կամ ոգևորված տոնայնությունն իջեցրեք, կամ փոխեք քաղաքականությունը

Հեղափոխությունից հետո ԵՄ-ից ՀՀ իշխանությունները լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա, ԵՄ քաղաքականությունը ՀՀ նկատմամբ նույնն է, ինչ 4 ամիս առաջ։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Civilnet-ը։

«Սա մենք արձանագրում ենք ու կարծում, որ կամ պետք է հայտարարությունների ոգևորված տոնայնությունը իջեցնեն, կամ քաղաքականութոյւնն էապես փոխեն», – նշել է Փաշինյանը։

«Մեր եվրոպացի գործընկերները մեզ համար դեռևս միայյն շնորհավորանքներ և կոմպլիմենտներ ունեն․․․«Մենք այն վիճակում չենք, որ կոմպլիմենտներից ու հաճոյախոսություններից հալվենք», – նշել է նա։