AM
17 Հուլիս 2018 - 09:42 AMT

Իջևանի պահպանության բաժնում 38,5 մլն դրամ են յուրացրել

ՀՀ ոստիկանությունը Իջևանի պահպանության բաժնի նախկին պետն ու մի քանի ծառայողներ ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից մոտ 38,5 մլն դրամ են յուրացրել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գումարի մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։

Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել ավելի քան 4,5 մլն դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։ Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի եւ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380.857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է մոտ 43,4 մլն դրամ։

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։