AM
19 Հուլիս 2018 - 09:38 AMT

Հուլիսի 20-21-ին Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի

Հանրապետության տարածքում`հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 35-37 աստիճանի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում`հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 20-ին և 21-ին ցերեկային ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի: