AM
3 Օգոստոս 2018 - 10:45 AMT

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանն ու Տիգրան Մանուկյանը կազատվեն կալանքից

Դատարանը փոխել է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զորաբյանի, Սերգեյ Բագրատյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ նրանք ազատ կարձակվեն։

Ավելի վաղ ԵԼՔ-ի պատգամավորներ Լենա Նազարյանի ու Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ փոխվել էր նաև Սերգեյ Կյուրեղյանի եղբայր, նույն գործով անցնող Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը, նա ևս ազատվել էր կալանքից։

Կյուրեղյանների երրորդ եղբայրը՝ Հայկը, 2015-ին 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ դատարանի դիմաց ոստիկանների վրա օդամղիչ ատրճանակով կրակելու համար։ Հունիսին դատարանը որոշել էր, որ նա պատիժը կկրի բաց ռեժիմով։