Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Հայ տանկիստները բիաթլոնում մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։
ՀՀ թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։
Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը,Վենեսուելան և Մոնղոլիան, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ:
Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։





