AM
7 Օգոստոս 2018 - 14:27 AMT

Տոնոյանի հրամանով նախարարին կից հասարակական խորհրդի կազմը հաստատվել է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը. «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն` Վազգեն Մելիքյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյան, «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն` Կարին Տոնոյան, ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ` Հակոբ Թադևոսյան, Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ ` Անահիտ Հովնանյան, «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ-ի նախագահ` Էդուարդ Մանևիդիս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան, «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Աստղիկ Ավետիսյան, ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն` Վահագն Վարագյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ` Սոս Սահակյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի » խաղաղասիրական ծրագրերի համակարգող` Արմինե Սադիկյան,«Սինջար եզդիների ազգային միավորում » ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյան, ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Էդուարդ Մխիթարյան, «Հազարաշեն» ազդաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող` Աիդա Պապիկյան: