AM
8 Օգոստոս 2018 - 06:45 AMT

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7 օրում գրավոր տեղեկացնել տեղական ռեգիստրին

Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:

Ոստիկանությունը հորդորում է ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բնակության հասցեում հաշվառված նախկին բնակիչներին կարելի է հանել հաշվառումից՝ դիմելով անձնագրային ծառայություն: Հասցեում հաշվառված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ ոստիկանության աշխատակցի կողմից բնակարան այցելության ժամանակ: