AM
8 Օգոստոս 2018 - 09:27 AMT

«Սանիթեքը» տուգանվել է մոտ 12 մլն դրամով ոչ պատշաճ աղբահանության համար

«Սանիթեքը» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայամանգրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր:

Դրանց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանվածժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիսամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:

«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի աղբամաններում հրդեհների բռնկումները նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի: Այդ մաիսն ասվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները: