AM
8 Օգոստոս 2018 - 09:46 AMT

«Վայոց ձորի գինու ուղի» ծրագիրը մեկնարկում է

Մեկնարկում է «Վայոց ձորի գինու ուղի» ծրագիրը: Այն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան»ծրագրի շրջանակում:

Օգոստոսի 9-ին, 17:00-ին Երևանի «Ակումբ»-ում (Թումանյան 40) կազդարարի ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը ծրագիրը կներկայացնի գինու ուղու նորաստեղծ կայքը, անդամ հինգ գինեգործարանների մասին գրքույկը, ինչպես նաև այլ նյութեր մարզի մասին։

«Վայոց ձորի գինու ուղու» հեղինակները առաջնորդվել են երկու ձգտումով` պատմել հին հայկական գինեգործական ավանդույթների պատմությունը տարածաշրջանի և միջազգային զբոսաշրջիկներին, և Հայաստանում ավանդական գինեգործության հետ մեկտեղ նոր գործարար մշակույթ ներկայացնել` գինու զբոսաշրջություն:

«Իմ Հայաստան» ծրագիրը և մասնակից գինեգործները հուսով են, որ գինու ուղին կօգնի ավելացնել Վայոց ձոր և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը, խթանել մարզի տնտեսության զարգացումը, և արդյունքում բարելավել տեղի համայնքների կենսամակարդակը, ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: