AM
8 Օգոստոս 2018 - 09:52 AMT

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ազատ է արձակվել

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը։

Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը։

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։