AM
8 Օգոստոս 2018 - 13:25 AMT

ԱԱԾ-ում չեն հերքում և չեն հաստատում Հովիկ Աբրահամյանի եղբորը բերման ենթարկելու լուրը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանին բերման ենթարկելու լուրը: PanARMENIAN.Net-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Կենտրոնում չհերքեցին և չհաստատեցին նաև Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տան խուզարկության լուրը: Նշվեց, որ ԱԱԾ-ն ավելի ուշ կհրապարակի պաշտոնական տեղեկատվություն:

Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին՝ ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։