AM
14 Օգոստոս 2018 - 10:56 AMT

Դիլիջանի անտառում հատումների քրգործով 2 անձ է ձերբակալվել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի աջ և ձախ եզրերին, ապօրինի հատել են 21 տարբեր տեսակի և տրամագծի ծառ: Այնուհետև առաջացած փայտանյութը լցրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դադարեցնելով երթևեկությունը: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,567,500 դրամի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով նույն մարզի ևս երկու բնակչի հետ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի

2018թ. օգոստոսի 14-ին Տավուշի մարզի երկու բնակիչները ձերբակալվել են, իսկ մյուս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլգործողություններ՝ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցած հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: