AM
3 Սեպտեմբեր 2018 - 11:29 AMT

Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-Gov.am հարթակում:

Նշվում է, որ վարչապետին կից խորհրդի ստեղծումը բխում է «Հայկական ատոմային էլեկտրակայանի» գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջից, ինչպես նաև պայմանավորված է երկրում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությամբ:

Խորհրդի գործադիր քարտուղար է նշանակվել Վահրամ Պետրոսյանը: