AM
5 Սեպտեմբեր 2018 - 06:02 AMT

Հովհաննես Ազոյանն անդամագրվել է Փաշինյանի կուսակցությանը

Դերասան Հովհաննես Ազոյանը դարձել է Թավշյա հեղափոխությունն իրականացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնում է Araratnews.am-ը:

«Ազոյանը դիմում է գրել ու դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ», – գրում է աղբյուրը:

Դերասան Հովհաննես Ազոյանն ակտիվորեն մասնակցել է ժողովրդական ընդվզման գործողություններին: