Ազգային ժողովը միաձայն ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ «Հանրապետական» խմբակցության պատգամավորիների առաջարկներն ու դիտողություններն ընդունելու համար:
«Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունը շտկել է մտահոգության առիթ հանդիսացած բոլոր հարցերը: Փաստորեն, կառավարությունը դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ և ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ և գրագետ»,- ասել է Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում էխստացնելընտրակեղծարարության պատասխանատվությունը: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:
Առաջարկվում է նաև որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:





