AM
7 Սեպտեմբեր 2018 - 08:56 AMT

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության կանչելու լուրը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չմեկնաբանեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության կանչելու մասին լուրը: PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել:

Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկատվություն կհրապարակեն:

ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լևոն Երանոսյանը ազատվել էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի պաշտոնից: