AM
10 Սեպտեմբեր 2018 - 07:40 AMT

«Սանիթեքը» տուգանվել է ևս 13 մլն դրամով

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվոի, է, որ քաղաքապետարանի հետ այմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Սակայն, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12,9 մլն դրամի չափով:

Ավելի վաղ,«Սանիթեքը» ընկերությունը տուգանվել էր12 մլն դրամով աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար: