AM
11 Սեպտեմբեր 2018 - 06:42 AMT

Եղեգնաձորի զինկոմի զորակոչի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ով բանակից ազատել

Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ի դիմաց նրան ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով $3000, հայտնում է ՀՀ ՊՆ ՌՈ մամուլի ծառայությունը:

Քաղաքացին բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է պետին տալ նշված գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: