AM
24 Սեպտեմբեր 2018 - 13:10 AMT

Ավինյանի գրասենյակ. Աճեմօղլուի այցը ՀՀ հնարավոր չէր մասնավոր խնդիրների պատճառով

Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի այցը Հայաստան հնարավոր չի եղել մասնավոր խնդիրների պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ըստ գրասենյակի, ՀՀ կառավարությունը մշտական կապի մեջ է Աճեմօղլուի հետ, և նա պատրաստակամություն է հայտնել կառավարությանը աջակցելու:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: Վերջինս դրական արձագանք է տվել վարչապետի հրավերին: