AM
28 Սեպտեմբեր 2018 - 09:29 AMT

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է: Շահագործումը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:

Այդ մասին սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ կկատարեն նաև նոր ուռուցքաբանական կենտրոնում: