AM
1 Հոկտեմբեր 2018 - 07:18 AMT

Փաշինյանին չեն տեղեկացրել Գյումրիի օրվա մասին. Թերացողը կպատժվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակին չեն տեղեկացրել, որ սեպտեմբերի 30-ին նշվում է Գյումրիի օրը։ Ըստ վարչապետի՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը խոստացել է պատժել թերացողին:

«Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»,-ասվում է գրառման մեջ:

Գյումրիի օրվա տոնակատարությանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետը, Գյումրու, Վանաձորի քաղաքապետաները , հյուրեր հանրապետության տարբեր բնակավայրերից: