AM
1 Հոկտեմբեր 2018 - 07:29 AMT

Վարչապետը մասնակցել է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր ներկայացմանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր ներկայացմանարարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը,«Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, «Կամար» բիզնես կենտրոնում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես է եկել «Կամար» նախագծի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, շենքի գլխավոր կապալառու «Հորիզոն 95» ՍՊԸ Գլխավոր տնօրենԳագիկ Գալստյանը, Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին:

Բիզնես կենտրոնի թանգարանում հյուրերը ծանոթացել են շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում ամենամեծտարածք զբաղեցնող Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և «Կամար» մասնաճյուղում: Տեղի է ունեցել նաև շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրություն:

«Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն էՀայաստանում: Արժանացել է BREEM հավաստագրի:

«Կամար» բիզնես կենտրոնը միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանի շենքերը` ցարական, խորհրդային, ժամանակակից. «Սև» շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով և պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով` 1910թ-ին: Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն:

Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցվել 1926թ-ին`ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:

Ընթերցեք նաև.«Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում