ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյլնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քրեակատարողական հիմնարկները 2018 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին 1.5 անգամ ավելի շատ են բեռնաթավել, քան նախորդ երեք տարում:
Նախարարի հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ընդամենը 5 ամսում անազատության մեջ պահվող անձանց թվաքանակը նվազել է 536-ով, ինչը գրեթե 1,5 անգամ գերազանցում է 2015-2017 թվականներին արձանագրված նվազեցման թվաքանակը միասին վերցրած` 344:
Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 5 ամսվա ընթացքում պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարում միասին վերցրած` 633:





