AM
4 Հոկտեմբեր 2018 - 07:32 AMT

Գործադիրը համաներման վերաբերյալ նախագիծ է ընդունելու

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով, քանի որ օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: