AM
10 Հոկտեմբեր 2018 - 12:14 AMT

Քաղշինկոմի նախագահի տեղակալը լքում է ՀՀԿ-ն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Արմեն Ղուլարյանն այսուհետ իր փորձառությունը քաղաքաշինության ոլորտին կծառայեցնի և իր նպաստը կունենա երկրի զարգացմանը որպես անկուսակցական», – նշեցին կոմիտեից:

Մի քանի օրում ԱԺ «Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: