AM
16 Հոկտեմբեր 2018 - 08:21 AMT

ՊԵԿ-ը հերքում է «մեծ գումարների անհետացման» և Անանյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմտեի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը PanARMENIAN.Net – ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե հարկատուներից հավաքագրված մեծ գումարներ են իբր անհետացել, ինչի հետևանքով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնանկ է արվելու:

Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, թե վերոհիշյալ պատճառով Անանյանն առաջիկայում հեռացվելու է պաշտոնից:

Անանյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում է նշանակվել ընթացիկ տարվա մայիսի 17-ին: