ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը, անդրադառնալով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու վարչապետի որոշմանը, ասել է, որ այդ նշանակումը պայմանավորված է «մարզում ստեղծված իրավիճակով», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և վարչապետը համարել է, որ Պողոսյանը կարող է լուծել դրանք: Ենթադրում եմ, որ վարչապետը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով մարզի առանձնահատկությունը, քանի որ այնտեղ նախկինում արմատացել են քրեական հակումներ ունեցող պաշտոնյաներ, և բարդ է եղել աշխատելը», – ասել է Նազարյանը՝ հավելելով, որ մարզում պետք է լինեն մարդիկ, ովքեր «շատ ավելի կոշտ որոշումներ կկայացնեն»:
Հունան Պողոսյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը «նոր Հայաստանի կողմնակիցն է»:
Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։





