AM
23 Հոկտեմբեր 2018 - 08:26 AMT

Վիկտոր Մնացականյանը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքումտեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ ՀայկՄարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը, իսկ Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ կադրերի հարցում որդեգրելու է անհատական մոտեցում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է՝ Հայկ Մարությանն ասել էր. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել»: