AM
23 Հոկտեմբեր 2018 - 10:34 AMT

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր չի ընտրվել

ԱԺ-ն փաստաբան Վահե Գրիգորյանին չի ընտրել սահմանադրական դատարանի դատավոր:

Քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ ձայն:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանն է: