AM
29 Հոկտեմբեր 2018 - 09:38 AMT

Ծառուկյանը՝ իր «75 հատ օրինական զենքի» մասին. Տղամարդը պիտի կրակի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը 75 հատ օրինական զենք ունի, իսկ 9 հատն էլ նվիրել են:

Նա ասել է, որ դրանցով որսի է գնում:

«Կրակում եմ: Տղամարդը պիտի կրակի: Իմ բոլոր զենքերը ստուգված են, օրինական են, ցանկացած պահի ես դա կարող եմ օգտագործել երկրի պաշտպանության համար»,- հավելել է նա: