AM
30 Հոկտեմբեր 2018 - 12:54 AMT

Երևանի կենտրոնում «վաֆելնիցա» տիպի գծանշում կհայտնվի

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ կարվեն, հայտնում է ոստիկանության մամուլի ծառությունը:

Նշանը կարգելի մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ավելի վաղ ՃՈ-ից հայտնել էին, որ օրերս Երևանում երթևեկության գերծանրաբեռնվածության պատճառ էր դարձել խաչմերուկներում վարորդների խախտումները: