Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպված «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումում Ամերիաբանկը հանդես է եկել որպես «Ինովացիոն էկոհամակարգ» անվանումը կրող սեսիայի հովանավոր:
Ամերիաբանկից որպես բանախոս հանդես է եկել բանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 29-31ը Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում: Ֆորումը համախմբել էր արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) FAST) ) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) FAST) ) հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը ևգիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսականհաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում էնորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում էկորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջականփաթեթ:





