AM
2 Նոյեմբեր 2018 - 08:16 AMT

Ծառուկյանի` կառուցվող «Կեմպինսկի» ցանցի երևանյան հյուրանոցի շինարարությունը կասեցվել է

Աբովյան 5 հասցեում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացրել։

Նշված հասցեում կառուցվում է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շինաշխատանքները դադարեցնելու համար ոստիկանական ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել:

«Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում», – գրել է Աբգարյանը: