Նոյեմբերի 6-ին Երևանի կենդանաբանական այգու զեբրը սահել է և կոտրել աջ ազդրը, հայտնում է այգու աշխատակազմը:
Խնամողը կենդանուն հայտնաբերել է գետնին ընկած վիճակում:
Այժմ այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ՝ կենդանու առողջությունը վերականգնելու ուղղությամբ:





