AM
8 Նոյեմբեր 2018 - 08:30 AMT

Բուժմասնագիտություններով սովորողները ոչ թե 5, այլ 4 տարի հետուսումնական ծառայություն կանցնեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ է մտցնում:

ՊՆ-ն առաջարկում է, որ բուժմասնագիտություններով սովորողների համար հետուսումնական ծառայությունը լինի ոչ թե 5, այլ 4 տարի, հայտնում է Aysor.am-ը:

«Նախկինում գործող իրավակարգավորմամբ սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է հետուսումնական հինգ տարի ծառայեն, հիմա մենք առաջարկում ենք, որպեսզի այդ հինգ տարին սահմանվի չորս տարի ու հետադարձ ուժ տրվի ընդունվելու պարագայում», – կառավարության նիստում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը:

Կառավարությունն ընդունել է առաջարկը:

«Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները պետք է համատեղեն բուհերում ուսումնառությունը զինվորական պատրսատություն անցնելու հետ, ապա բուն ծառայությանն անցնեն դասակի հրամանատարի պաշտոնում: Կազմակերպվում է նաև բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով: