AM
8 Նոյեմբեր 2018 - 09:20 AMT

Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1- N 577-Ն որոշման 1-ին կետը՝վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: