Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Երևանում ավելացել են հեծանվորդները, Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել:
Առաջարկվում է Երևանի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար:
Հեծանվային երթուղին կկահավորվի համապատասխան ճանապարհային նշանով:
Սա դեռևս նախագիծ է և ոստիկանությունը խնդրում է առաջարկությունները մինչև նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին:





