AM
14 Նոյեմբեր 2018 - 12:32 AMT

Թանդիլյանը հրաժարվում է նախարարի պաշտոնակատար լինելուց՝ արտահերթին մասնակցելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան», – գրել է Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, առաջինը ԵԼՔ խմբակցության պատգամավոր, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է: