ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում որոշվել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2018 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարել:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքների ու մի քանի միջազգային պայմանագրեր վավերացնելու մասին նախագծերն են:
ՀՀ կառավարությունը, կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսաթոշակների չափերի անհամաչափությունը մեղմելու նպատակով, պետական կենսաթոշակային ապահովության համակարգում կներդնի նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ:





