Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ կարճ ժամանակում արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի:
«Մեր ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ պետք է մոնթորինգ արվի արագաչփերի տեղադրման անհրաժեշտությունը որոշելու համար, և դրանք պետք է լինեն վթարածին տեղանքներում: Դրանք պետք է տեղադրվեն՝ հաշվի առնելով երթևեկության անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքների առկայությունը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կնվազի», – ասել է Քոչարյանը:
Նա միևնույն ժամանակ նշել է նաև, որ 2012 թվականից ի վեր արագաչափերի տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվը:
«Մեր ուսումնասիրությունների համաձայն, արագաչափերի տեղադրումը երթևեկության վերահսկողություն իրականացնելիս, կրճատել է մահերի թիվը 11%-ով», – ասել է Քոչարյանը:





