AM
15 Նոյեմբեր 2018 - 11:00 AMT

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական է տվել

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ չնշելով հրաժարականի պատճառները:

«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքը, շնորհակալություն հայտնել ներդրողներին ու գործարարներին։ Նա նշել է, որ, անկախ փոփոխություններից, «Բիզնես Արմենիան» շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել գործարարներին՝ Հայաստանում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։

Նշվում է նաև, որ կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։

«Բիզնես Արմենիան» այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։…«Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և «Բիզնես Արմենիայի» աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը»,-ասվում է գրառման մեջ:

Բիզնես Արմենիան արտահանման, ներդրումների և զբոսաշրջության խթանման ազգային մարմին է: Այն ստեղծվել է ներդրումների ներգրավման, արտահանման խթանման և զբոսաշրջության զարգացման նպատակով:Բիզնես Արմենիայի առաքելություն է՝ Խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան …