AM
16 Նոյեմբեր 2018 - 13:32 AMT

ՀՀ ԶՈՒ ԳՇ խումբը ՌԴ-ում կմասնակցի գաղտնի կապի կազմակերպման հարցերով հանդիպմանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա: Աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցելու է գաղտնի կապի կազմակերպման և տեղեկատվության պահպանման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպումը անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև 2018թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: