AM
29 Նոյեմբեր 2018 - 08:55 AMT

ՀՀԿ-ն իր պաստառների թեմայով հումորների մրցույթ է հայտարարել

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է իր նախընտրական՝ «Եթե մտահոգ ես…» կարգախոսով հումորային պաստառների մրցույթ. հաղթոները կճաշեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարների՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյան և Դավիթ Շահնազարյանի հետ:

Մրցույթ է հայտարարվել երեք անվանակարգում՝ «Ամենակրեատիվ պաստառ», «Ամենահումորային պաստառ», «Ամենաազդեցիկ պաստառ»:

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։