AM
3 Դեկտեմբեր 2018 - 06:35 AMT

Լարսը բաց է. Ռուսական կողմում 320 բեռնատար է կուտակված

Դեկտեմբերի 3-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա: