AM
4 Դեկտեմբեր 2018 - 09:52 AMT

Հայկական բանակի զինծառայողները նոր ճտքակոշիկներ կունենան

Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում:

«Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Բանակում նոր, ավելի որակյալ ճտքակոշիկներ ունենալու և այդ ուղղությամբ աշխատելու մասին հայտարարվել էր դեռևս, երբ ՊՆ-ն գլխավորում էր Վիգեն Սարգսյանը: