Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքին:
Դեկտեմբերի 4-ին վթարի ենթարկված՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարիհետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանը:
«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար», – ասվում է Մայր աթոռի ցավակցական ուղերձում:
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակել է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:





