AM
5 Դեկտեմբեր 2018 - 06:36 AMT

Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհին խիտ մառախուղ է

Ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում:

Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1 մ), հայտնում ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա: