AM
5 Դեկտեմբեր 2018 - 06:46 AMT

Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում

Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Վթարի վայրը հայտնաբերվել է Մարալիկի տադածաշրջանում՝ լեռներում։